ՆԱՍԱ-ն ավարտել է Orion-ի առաջին մոդուլի կառուցման աշխատանքները

17:55 • 09.09.14

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, ավարտել է բազմակի օգտագործման Orion տիեզերանավի առաջին մոդուլի կառուցման աշխատանքները, գրում է lenta.ru-ն:

 

Աշխատանքները տարվել են Ֆլորիդա նահանգում գտնվող Քենեդու անվան տիեզերական կենտրոնում, նշվում է ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքում:

 

Այն Delta IV Heavy հրթիռակրի օգնությամբ ուղեծիր է դուրս բերվելու 2014-ի դեկտեմբերին:

 

 

ՆԱՍԱ-ն ավարտել է Orion-ի առաջին մոդուլի կառուցման աշխատանքները