«Одноклассники»-ն ժամանակավորապես սառեցրել է օգտատերերի հաշիվները

11:49 • 09.09.14

Ռուսաստանում երկրորդ ամենախոշոր սոցիալական ցանցը՝ «Одноклассники»-ն, սառեցրել է իր օգտատերերի հաշիվները, որոնց էլեկտրոնային հասցեները գաղտնաբառերի հետ միասին հայտնվել են համացանցում: Այդ մասին «Известия»-ին հայտնել է «Одноклассники»-ի մամուլի քարտուղար Իլյա Գրաբովսկին:

 

Իլյա Գրաբովսկու խոսքով՝ սոցցանցը սառեցրել է այդ օգտատերերի հաշիվները մինչև այն պահը, երբ նրանք կփոխեն իրենց գաղտնաբառերը:

 

Նախօրեին համացանցում են հայտնվել «Яндекс»-ի օգատերերի միլիոնից ավելի և Mail.Ru փոստային ծառայության 4 միլիոնից ավելի փոստային հասցեներ՝ իրենց գաղտնաբառերով:

 

«Яндекс»-ից հայտնել են, որ դա տարբեր վիրուսների գործողության արդյունք է, որոնք օգտատերերից գողանում են նրանց գաղտնաբառերը, այդ թվում նաև փոստային ծառայությունից: Mair.Ru-ի մամուլի ծառայությունը դեռ մեկնաբանությամբ հանդես չի եկել:

«Одноклассники»-ն ժամանակավորապես սառեցրել է օգտատերերի հաշիվները