Հոկտեմբերին Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Փարիզում. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան
Հոկտեմբերին ակնկալվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումն Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ԱՊԱ գործակալությունը, հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպումը ծրագրված է Փարիզում:
Դեսպան Մոնյեն նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Դեսպանը նշել է, թե այդ հանդիպումը կարևոր է խաղաղության պահպանման առումով:
Պաշտոնյան նշել է նաև, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև միջպետական, միջկրոնական և միջմշակութային երկխոսություն է ստեղծվել, և հետագայում դա կզարգացվի:










