Ուկրաինայում կործանված մալայզիական օդանավը կտոր-կտոր է եղել երկնքում. հրապարակվել է փորձագետների եզրակացությունը

12:29 • 09.09.14

Հրապարակվել է «Մալայզիական ավիաուղիներ» ավիաընկերության՝ Ուկրաինայի տարածքում հուլիսի 17-ին կործանված Boeing 777 օդանավի վերաբերյալ փորձագետների զեկույցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Եվ, ըստ այդմ, դա «արտաքին ազդեցության» հետևանք է:

 

Նախնական տվյալներով՝ օդանավը թռիչքի ժամանակ դեռ օդում մաս-մաս է եղել: Նշվում է, որ օդանավը խոցվել է «մեծ արագության շատ օբյեկտների կողմից»:

 

Հոլանդացի փորձագետների պնդմամբ՝ չկա որևէ տվյալ, որ MH17-ի կործանման պատճառ եղած լինեն անձնակազմի գործողությունները: Հայտնի է նաև, որ կործանումից առաջ օդանավը շեղվել է կուրսից:

 

Հուլիսի 17-ին կործանված օդանավը 298 մարդու մահվան պատճառ էր դարձել, որոնց երկու երրորդը հոլանդացիներ են եղել: