«Ռոսնանոն» առաջարկել է նանոտեխնոլոգիաների ռուս-չինական հիմնադրամ ստեղծել
Նանոտեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող «Ռոսնանո» ռուսական ընկերությունը ներդրումային համագործակցությանը նվիրված ռուս-չինական միջպետական հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկել է ստեղծել հիմնադրամ, որը կզբաղվի բացառապես նանոտեխնոլոգիաներով և նանոարդյունաբերությամբ, հայտնել է ռուսական կողմը ներկայացնող ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, գրում է vz.ru-ն:
«Ռոսնանո» ընկերությունը ստեղծվել է 2007-ին, իսկ գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում: Ընկերությունը հիմնականում աջակցում և ներդրումներ է կատարում մասնավոր նոր նախագծերում, որոնք վերաբերում են նանոտեխնոլոգիաներին:










