Սահմանադրական բարեփոխումների հարցում չկա կոնսենսուս, ինչը խիստ անհրաժեշտ է այս աղետալի փաստաթուղթը քննարկելու համար. Ռ. Հակոբյան

18:00 • 09.09.14

Ակնհայտ է, որ սահմանադրական բարեփոխումների հարցում չկա կոնսենսուս, ինչը չափազանց անհրաժեշտ է այս աղետալի փաստաթուղթը քննարկելու համար. ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։


«Իշխանությունը և որոշ քաղաքական ուժեր գտնում են, որ այս պահին պետության և պետականության կայացման հիմնական խոչընդոտը գործող Սահմանադրությունն է: Բավական լուրջ սպեկտրով քաղաքական ուժեր գտնում են, որ այս իրավիճակում դրա անհրաժեշտությունը չկա և չեն վստահում իշխանության այս մղումների անկեղծությանը: Իշխանությունն անկեղծ չէ իր մղումներում»,- ասաց նա։


«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ, ամսի 16-ին ժամը 12:00-16:00-ն «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենան սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ, որտեղ կուսակցությունը կներկայացնի, թե ինչու է դեմ սահմանադրական բարեփոխումներին:

 

 

«Մենք փաստարկներ կնշենք: Մի բան հստակ է, որ այս փաստաթղթի ստորագրումը կարող է ծանր իրավիճակ ստեղծել Հայաստանի ներքաղաքական իրավիճակում: Կոչ եմ անում իշխանությանը հրաժարվել այս բավականին վտանգավոր նախագծից»,-ասաց պատգամավորը: