Շումախերը դուրս է գրվել Լոզանի հիվանդանոցից
«Ֆորմուլա- 1» ավտոմրցարշավի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը դուրս է գրվել Լոզանի հիվանդանոցից և բուժումը կշարունակի տանը: Այդ մասին հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ գերմանական DPA գործակալությանը հղումով:
Սեպտեմբերի սկզբին Շումախերի կինը հայտնել էր, որ մարզիկի առողջական վիճակը շարունակում է լավանալ:
Հիշեցնենք, որ Շումախերը գլխի ծանր վնասվածք էր ստացել 2013 թվականի դեկտեմբեր 29-ին, ֆրանսիական Ալպերում դահուկ քշելիս, որից հետո երկար ժամանակ արհեստական կոմայի մեջ է գտնվել:










