Գիտնականները պարզել են, թե որ սննդակարգն է ավելի օգտակար նիհարել ցանկացողներին
Նիհարել ցանկացող մարդկանց հաճախ խորհուրդ է տրվում նվազեցնել ճարպոտ սննդի օգտագործումը, սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ցածր ածխաջրածնային սննդակարգն ավելի օգտակար է, քան ցածր ճարպայինը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Tech Times-ին:
Տորոնտոյի մանկական հիվանդանոցին կից գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները փստում են, որ քաշի նվազեցման ծրագրերն արդյունավետ են, սակայն ածխաջրածնային սննդակարգն օգնում է անհամեմատ ավելի արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Գիտնականները 7.300 կամավորի մասնակցությամբ 50 կլինիկական փորձարկում են իրականացրել, որի հիմնական նպատակը տարբեր դիետաների գնահատումն է եղել:
Փորձարկման մասնակիցներին առաջարկվել է 11 հայտնի դիետայից որևէ մեկն ընտրել: Դրանց շարքում ընդգրկվել են նաև Ատկինսի, Օրնիշի, Ռոզմարիի, Կոնլիի, Ջենի Կրեյգի և մի շարք այլ դիետոլոգների դիետաները: Բոլորն էլ օգնել են կարճ ժամանակում ազատվել ավելորդ քաշից, սակայն գիտնականները որոշակի տարբերություններ են նկատել:
Ի տարբերություն մյուս դիետաների՝ ցածր ածխաջրածնային և ճարպային սննդակարգը քաշի նկատելի նվազում է արձանագրել՝ մարդիկ 6 ամսում 8.5 կգ քաշ են կորցրել:










