Թուրքիան եվրոպական զենիթահրթիռային համալիրների գնման շուրջ բանակցություններ է սկսել (լուսանկարներ)

15:00 • 09.09.14

Թուրքիայի կառավարությունը Eurosam եվրոպական կոնսորցիումի հետ բանակցություններ է սկսել SAMP/T Aster 30 զենիթահրթիռային համալիրների արտադրության և մատակարարման շուրջ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է lenta.ru-ն՝ Defence News-ին հղումով:

 

Թուրքիայի նախագահը նշել է, որ նախքան այս երկիրը բանակցություններ է վարել CPMIEC չինական ընկերության հետ՝ HQ-9 համակարգերի հարցով, սակայն չի կարողացել պայմանավորվել մատակարարման պայմանների շուրջ։

 

Էրդողանն ընդգծել է, որ ֆրանս-իտալական Eurosam կոնսորցիումը նոր պայմաններ է առաջարկել, որոնք հետաքրքրել են զինվորականներին։ Մանրամասներ չեն նշվում, միայն հայտնի է, որ գործարքի կնքման պարտադիր պայմաններից է Թուրքիայի տարածքում զենիթահրթիռային համալիրների համատեղ արտադրության բացումը։ 

 

SAMP/T Aster 30 surface-to-air defense missile system technical data sheet specifications information description pictures photos images video intelligence identification MBDA Eurosam France French army defence industry military technology

SAMP-T Mamba Arabel module multi function radar

SAMP-T Mamba power generator module

SAMP-T Mamba engagement module including Mara computer and Magics operator consoles

SAMP-T Mamba vertical launcher unit with Aster 30 missiles

SAMP-T Ground-to-Air missile defense system Mamba unit (Italian Army)