Ուկրաինայի ազգային անվտանգության խորհուրդը հաղորդում է 648 ուկրաինացի զինծառայողի ազատ արձակման մասին
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հայտնում է 648 ուկրաինացի զինծառայողի ազատ արձակման մասին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Հրադադարի գործընթացը նպաստել է ձերբակալված ուկրաինացի զինծառայողների ազատ արձակման գործընթացին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:
«Աշխատանք է տարվում մնացյալի ազատ արձակման ուղղությամբ»,- հայտնել է նա:
Գերիների փոխանակումը կողմերի միջև հրադադարի շուրջ պայմանավորվածության կետերից մեկն է։










