«Սառը ցնցուղ» ակցիայի տեսանյութերը YouTube-ում 1 մլրդ դիտում են ունեցել

11:25 • 09.09.14

«Սառը ցնցուղ» բարեգործական ակցիայի տեսահոլովակների դիտումները YouTube տեսահարթակում հասել են 1 մլրդ-ի, հայտնում է Daily Beast-ը:

 

Տեսահարթակից հաստատել են, որ դրամահավաքի՝ հայտնի դարձած այս եղանակի մասին տեսանյութերն ընդհանուր ունեն մեկ միլիարդ դիտում՝ եռակի ավելի, քան անցած տարվա Harlem Shake-ինը:

 

Դրանից բացի, առբեռնումների քանակով «սառը ցնցուղի» տեսանյութերը դարձել են ինտերնետի ամենատարածված տեսամեմերից: 

 

«Սառը ցնցուղը» նաև աննախադեպ ֆինանսական հաջողություն է ունեցել. մինչ օրս 100 մլն ԱՄՆ դոլար է հավաքվել աշխարհի 150 երկրներից:

 

Ակցիայի նպատակն է ուշադրություն հրավիրել Լու Գերիգի հիվանդության վրա (Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ, ԱԿՍ)։ Արշավի շրջանակում մարդիկ ջուր են լցնում իրենց վրա՝ իրենց աջակցությունը հայտնելով այս ակցիային և բարձրացնելով այս խնդիրը, տեսանկարահանում իրենց և «մարտահրավեր» նետում՝ ում ցանկանան: Վերջիններս նույնպես պետք է նույնն անեն ու նոր մարդկանց ներգրավեն, իսկ նրանք, ովքեր հրաժարվում են գլխին ջուր լցնել, պետք է գումար նվիրաբերեն համապատասխան հիմնադրամին: Սական շատերն անում են և՛ մեկը, և՛ մյուսը:

«Սառը ցնցուղ» ակցիայի տեսանյութերը YouTube-ում 1 մլրդ դիտում են ունեցել