Ճապոնիայում մեկնարկել է լողացող արևային էլեկտրակայանների ցանցի ստեղծման ծրագիրը

23:12 • 10.09.14

Ճապոնական Kyocera, Century Tokyo Leasing ընկերությունները Ciel Terre ըկերության հետ համատեղ հայտարարել են ջրի վրա միանգամից երկու արևային էլեկտրակայանի կառուցման մասին: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով Science Alert-ին:

 

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ 1.7 ՄՎՏ հզորությամբ կայաները կկառուցվեն Նիշիխարա լճի վրա՝ Հիոգո պրեֆեկտուրայում, և այն կդառնա աշխարհում գույություն ունեցող նմանատիպ կայաների մեջ ամենամեծը: 

 

Ջրի վրա կառուցվող՝ արեգակնային էներգիայի ստեղծման տեխնոլոգիաները պատկանում են Ciel Terre ընկերությանը, որը Ֆրանսիայի էներգետիկ շուկայում հաջողությամբ գործում է ավելի քան երեք տարի:

 

Посмотреть изображение в Твиттере

 
 

Ճապոնիայում մեկնարկել է լողացող արևային էլեկտրակայանների ցանցի ստեղծման ծրագիրը