Dell-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարակ պլանշետը (տեսանյութ)

23:21 • 10.09.14

 Dell ընկերության գլխավոր տնօրեն Մայքլ Դելլը և Intel ընկերության նախագահ Բրայան Կրզանիչը Intel IDF 2014-ի համաժողովի ընթացքում ներկայացրել են ուլտրաբարակ Dell Venue 8 7000 Series պլանշետը: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով Ferra.ru-ին:

 

Հեղինակների խոսքով՝ սարքը համարվում է աշխարհի ամենաբարակ սերիական պլանշետը: Այն համալրված է Intel RealSense տեխնոլոգիայի ներկառուցված տեսախցիկով, որը աշխատելու լայն հնարավորություններ է ընձեռում:

 

Այդ գործառույթի շնորհիվ օգտատերերը կկարողանան կտրուկ կադրեր ստանալ, եթե նույնիսկ նկարահանման պահին ավտոմատ ֆոկուսացումը սխալ թույլ տա: Նշվում է, որ Dell Venue 8 7000 Series-ը դարձել է Intel RealSense տեխնոլոգիայով աշխատող առաջին պլանշետը: Սարքի արժեքի մասին առայժմ ոչ մի տեղեկություն չի հաղորդվում:


 

Dell-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարակ պլանշետը (տեսանյութ)