Կապրեի՞ք մի տան մեջ, որը կախված է ժայռածերպից (լուսանկարներ)

09:33 • 10.09.14

Modscape ավստրալական ընկերությունը կառուցում է այնպիսի տներ, որոնք բարձրությունից վախեցող մարդկանց կսարսափեցնեն, գրում է BBC-ն:

 

Այս երեք սենյականոց տունը կառուցվել է ծովի ափին ժայռերից մեկի ծերպին և ունի ավտոկայան, հարմարավետ ճաշասենյակ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում, առանձին լոգարան և խորոված անելու բացօթյա տարածք՝ ներքևի հարկում:

 

Տունը մինիմալիստական դիզայն ունի և ամրացված է ժայռին պողպատե ամրակներով, իսկ ներսում հարկերի միջև տեղաշարժվում են վերելակով:

 

Բրիտանիայի ճարտարապետների թագավորական համալսարանի նախկին ղեկավարն ասում է, որ ճարտարապետությունը չի սիրում անսովոր կառույցներ, այդ պատճառով էլ դրանք քիչ են և թանկարժեք:  

Cliff HouseCliff House

Cliff House

Կապրեի՞ք մի տան մեջ, որը կախված է ժայռածերպից (լուսանկարներ)