Microsoft-ը կարող է 2 մլրդ դոլարով գնել Minecraft-ը

13:37 • 10.09.14

Ամերիկյան Microsoft ընկերությունը կարող է գնել շվեդական Mojang խաղային ընկերությունը, որը հայտնի Minecraft տեսախաղի ստեղծողն է, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին, որն էլ վկայակոչում է աղբյուրի:

 

Համաձայն աղբյուրի՝ գործարքի արժեքը կարող է գերազանցել 2 միլիարդ դոլարը: Գործարքի կնքման մասին կհայտարարվի շաբաթվա ընթացքում:

 

Mojang-ի հիմնադիր Մարկուս Պերսոնն ավելի վաղ հայտարարել էր արտաքին ներդրումների անհնարինության մասին և դեմ հանդես եկել խոշոր կորպորացիաներին, ինչպիսին Microsoft-ն է, ընկերությունը վաճառելուն:

 

Շվեդական ընկերության գնումը կարող է կենդանություն տալ Xbox տեսախաղերի ոլորտում Microsoft-ի բիզնեսին, կարծում է թերթը:

 

Եթե գործարքը կայանա, այն կլինի Microsoft-ի նոր ղեկավար Սաթյա Նադելայի առաջին խոշոր գնումը:

Microsoft-ը կարող է 2 մլրդ դոլարով գնել Minecraft-ը