Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը

23:45 • 10.09.14

Տարբեր երկրներից 900000 մարդու տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ քաղցկեղի զարգացման ռիսկային գործոնը բարձր է եղել այն մարդկանց մոտ, որոնց մոտ նախնական շաքարախտ է ախտորոշվել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Live Science-ին:

 

Հետազոտելով մարմնի զանգվածի ինդեքսը, նախնական շաքարախտի և քաղցկեղի ռիսկային գործոնը՝ գիտնականները պարզել են, որ նախնական շաքարախտը ավելացրել է քաղցկեղի զարգացման վտանգը 22%-ով: Մասնավորապես՝  դա վերաբերում ստամոքսի, հաստ աղիքի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի և կրծքագեղձի քաղցկեղին:

 

 

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը