Իսլամիստները սպառնում են սպանել Twitter-ի աշխատակիցներին

10:56 • 10.09.14

Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորմանն առնչվող իսլամիստները սպառնացել են հաշվեհարդար տեսնել Twitter ընկերության աշխատակիցների հետ: Mashable.com-ը հայտնում է, որ այժմ Twitter-ը զբաղվում է սպառնալիքների ուսումնասիրությամբ:

 

Առաջին անգամ այս իսլամիստները թիրախներ են մատնանշել ԱՄՆ-ում. նրանք մի քանի թվիթներով բացեիբաց հայտարարել են, որ «եկել է ժամանակը պատասխանելու Twitter-ի ղեկավարությանը՝ նրանց աշխատակիցների նկատմամբ հարձակումներ իրականացնելու և նրանց սպանությունների միջոցով»:

 

Մեկ այլ թվիթում ասված է, որ Սան Ֆրանցիսկոյում Twitter-ի յուրաքանչյուր աշխատակից պետք է զգույշ լինի սեփական տան շեմին, քանի որ նրան «կարող է միայնակ գայլ մարդասպան դարանակալել»:

 

Ավելի վաղ Twitter-ն արգելափակել էր իսլամիստների էջերն իր տիրույթում: 

 

Թվիթների հեղինակը Երուսաղեմից գործող Երուսաղեմի աջակիցներ խմբավորումն է, որը Twitter-ում 3.000 հետևորդ ուներ: Նրանց էջը ևս արգելափակվել է: Ըստ աղբյուրի՝ Twitter-ի գլխամասային գրասենյակում էլ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:
 

Իսլամիստները սպառնում են սպանել Twitter-ի աշխատակիցներին