Գրասենյակներում վարակները փոխանցվում են ընդամենը երկու ժամվա ընթացքում
Երկու ժամվա ընթացքում վիրուսների 60%-ը դռան բռնակների միջոցով մուտք են գործում գրասենյակային աշխատակիցների օրգանիզմ: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Ախտահանիչ խոնավ անձեռոցիկները և ձեռքերի կանոնավոր լվացումը վարակի հետագա տարածումը կանխելու լավագույն ուղիներն են:
Ամերիկացի գիտնականներն աշխատանքային օրվա սկզբին գրասենյակների աշխատասենյակների դռների բռնակների վրա անվնաս մանրէներ են տեղադրել և երկու ժամը մեկ 60-ից 100 ֆերմենտներ ստուգել:
Ֆերմենտներն այնպիսի գործիքներ են, որոնք կարող են վարակի փոխադրողներ հանդիսանալ, օրինակ՝ անջատիչները, թեյնիկները, ստեղնաշարերը, ծորակները կամ համակարգիչները: 2-ից 4 ժամվա ընթացքում նման գործիքների 40-ից 60%-ը արդեն վիրուսակիր է դարձել:










