13 տարի անց ահաբեկչության զոհերին չեն մոռացել. հուշարձան՝ Նյու Յորքի զույգ աշտարակների տեղում (լուսանկարներ)

17:49 • 11.09.14

ԱՄՆ-ում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 13-րդ տարելիցի կապակցությամբ Նյու Յորքի համաշխարհային առևտրային կենտրոնի զույգ աշտարակների տեղում այսօր հուշահամալիր է բացվել:

 

2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները երկու ուղևորատար օդանավ ուղղեցին Նյու Յորքի համաշխարհային առևտրային կենտրոնի զույգ աշտարակների վրա: Ահաբեկչության հետևանքով զոհվեց մոտ 3.000 մարդ, ինչպես նաև 343 հրշեջ, որոնք մասնակցում էին փրկարար աշխատանքներին: Ահաբեկչության կազմակերպման համար ԱՄՆ հատուկ ծառայությունները մեղադրեցին «Ալ-Կաիդա» խմբավորմանն ու անձամբ նրա ղեկավար Ուսամա բին Լադենին:

 

Հուշահամալիրը երկու զույգ լուսարձակներից է կազմված, որոնք երկու ճառագայթով ուղղվում են դեպի երկինք: Բազմաթիվ նյույորքաբնակներ այսօր եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու ահաբեկչության զոհերի հիշատակին:

 

Mashable կայքը ներկայացնում է հուշարձանի լուսանկարները:

Wtc-sept-11-2014-4

Wtc-sept-11-2014-6

Wtc-sept-11-2014-firefighters

Wtc-sept-11-2014-3

Wtc-sept-11-2014-1

Wtc-sept-11-2014-5

Wtc-sept-11-2014-2