Չիկագոյում իրականացվող շոուի ժամանակ 3D-տպիչով էլեկտրական մեքենայի տպագրությունն արդեն 4 օր է՝ ընթացքի մեջ է (տեսանյութ)
Չիկագոյում ամերիկյան տեխնոլոգիական արտադրության միջազգային շոուի ժամանակ Local Motors ընկերությունը մասնակիցների աչքի առաջ 3D-տպիչի օգնությամբ տպագրում է առաջին ամբողջական էլեկտրական մեքենան:
Ինչպես հաղորդում է auto.newsru.com-ը «Ведомости»-ին հղումով՝ երկտեղանի Strati էլեկտրական մեքենայի տպագրության գործընթացն սկսվել է այս կիրակի և կավարտվի հինգշաբթի:
Local Motors-ի մեքենայի էլեկտրական շարժիչը, նստատեղերը, անվադողերը և դիմապակին պատրաստվում են ավանդական եղանակով, սակայն մեքենան բաղկացած կլինի 47 դետալից՝ այն պարագայում, երբ սովորական մեքենան բաղկացած է տասնյակ հազարավոր դետալներից:










