Համիդ Քարզայը հրաժարվել է շքեղ առանձնատնից

16:52 • 11.09.14

Աֆղանստանի արդեն նախկին նախագահ Համիդ Քարզայը հրաժարվել է նախագահական լիազորությունների ավարտից հետո տեղափոխվել Քաբուլում հատուկ իր համար կառուցված շքեղ առանձնատուն, գրում է rg.ru-ն:

 

Նշվում է, որ նա այդ մասին հայտարարել է այսօր, այլ ոչ թե այն ժամանակ, երբ առանձնատունը սկսել էր կառուցվել: Նա հայտարարել է, թե կարծում է, որ այդ առանձնատունը սովորական քաղաքացու համար շատ շքեղ է:

 

Մինչ այդ նախատեսվում էր, որ երկրում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների հրապարակումից հետո, որին Քարզայը չի մասնակցել, նա պետք է տեղափոխվեր իր համար կառուցված առանձնատուն:

 

Նա ասել է, որ այդ առանձնատունն ավելի հարմար է միջազգային հյուրերի և պատվիրակությունների ընդունելությունների և հանդիպումների համար: