Սյունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալը` Աշոտ Մարդյանը
Սյունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանի տեղակալ Աշոտ Մարդյանը: Այս մասին Tert.am-ին փոխանցեցին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այժմ օրենքով սահմանված կարգով Աշոտ Մարդյանը փոխարինում է մարզպետին:
Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանն իր դիմումի համաձայն անցած շաբաթ ազատվել է մարզպետի պաշտոնից և նշանակվել տարածքային կառավարման նախարարության Ջրային պետական կոմիտեի պետ:










