Բաթումում հակառուսական բողոքի ակցիա է անցկացվել

18:27 • 11.09.14

Վրաստանի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական թևը Բաթումում այսօր անցկացրել է հակառուսական բողոքի ակցիա, գրում է apsny.ge կայքը:

 

Ակցիայի ընթացքում մասնակիցներն այրել են թղթի վրա տպված Ռուսաստանի Դաշնության դրոշը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը:

 

Ակցիայի մասնակիցներից մեկը` Թորնիկե Խալվաշին, ասել է, որ իրենք թույլ չեն տա ռուսական կայսերական քաղաքականության անցկացում և դրա մասսայականացում Վրաստանում: Ռուսաստանը նվաճող է, հավելել է նա: