Հայրերի՝ ծխախոտի նկատմամբ ունեցած հակումը մեծացնում է ասթմայի զարգացման վտանգը երեխաների մոտ

00:18 • 11.09.14

Գիտնականների հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հայրերի` մինչ բեղմնավորումը վարած կենսակերպը ազդում է հետագա սերնդի արողջության վրա: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Science World Report-ին:


Գիտնականները գնահատել են 13.000 տղամարդու վտանգավոր սովորույթները, ինչպս նաև՝ պարզել, թե ծխող ծնողներից ծնված երեխաներից քանիսն են ասթմա ունեցել:


Արդյունքում պարզվել է, որ մինչև բեղմնավորումը ծխած հայրերի զավակներն ավելի հաճախ են տառապել քրոնիկ ասթմայով: Տվյալ հիվանդության զարգացման ռիսկային գործոնը բարձր է եղել այն դեպքերում, երբ հայրերը ծխելն սկսել են 15 տարեկանում: 

 

Հայրերի՝ ծխախոտի նկատմամբ ունեցած հակումը մեծացնում է ասթմայի զարգացման վտանգը երեխաների մոտ