Facebook-ն «իրենք իրենց ջնջվող» գրառումների գործառույթ է փորձարկում

16:27 • 11.09.14

Facebook սոցցանցը փորձարկում է նոր գործառույթ, որը Sky News-ն անվանում է «իրենք իրենց ջնջվող գրառումներ»:

 

Նոր գործառույթը «պիտանելիության ժամկետ» է սահմանում ֆեյսբուքյան գրառումների համար: Դրանից հետո գրառումներն իրենք իրենց անհետանում են:

 

Գործառույթը փորձարկվում է սահմանափակ թվով օգտատերերի շրջանում iOS հավելյալ ծրագրի շրջանակներում:

 

Ներկայում Facebook-ն օգտատերերին թույլ է տալիս իրենց գրառումները տեսանելի պահել մեկ ժամից մինչև մեկ շաբաթ, ինչից հետո դրանք տեսանելի չեն մյուսներին: Facebook-ի սերվերներն էլ տվյալ տեղեկությունը «ջնջում են» 90 օրվա ընթացքում:

Facebook-ն «իրենք իրենց ջնջվող» գրառումների գործառույթ է փորձարկում