«Արզնի» օդանավակայանի տարածքում հրամանատարաշտաբային զորավարժություններ են կայացել
Սեպտեմբերի 8-ից ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ անցկացվում է ՙՀատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային վարժանք:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելել է ՙԱրզնի՚ օդանավակայան` անձամբ հետևելու վարժանքի ընթացքին:
Վարժանքի նպատակն է` զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության, ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումը:
Վլադիմիր Գասպարյանը ծանոթացել է վարժանքի պլանին, ստուգել տեխնիկայի վիճակը, մասնակիցների հանդերձավորումն ու պատրաստականությունը:
Վարժանքը կավարտվի սեպտեմբերի 13-ին:













