Կորած Հերակլեոն քաղաքի նոր բացահայտումները (լուսանկարներ)
Հնագետները բացահայտում են Միջերկրական ծովի հատակն անցած ու ավելի քան 1200 տարի առաջ ավազի ու կեղտի մեջ թաղված Հերակլեոն առասպելական քաղաքի խորհուրդները:
Ինչպես գրում է awareness-time.com-ը` Huffington Post-ին հղումով, հնագետները անհետացած քաղաքի ավերակներից զարմանալիորեն լավ պահպանված գտածոներ են դուրս բերել, որոնք պատմում են նավահանգստի աշխույժ կյանքի մասին:
Հին հույներին՝ որպես Հերակլեոն և հին եգիպտացիներին՝ որպես Թոնիս հայտնի քաղաքը վերագտել է ֆրանսիացի ստորջրյա հնագետ Ֆրանկ Գոդդիոն` 2000 թվականին, Ստորջրյա հնագիտության եվրոպական ինստիտուտի հետ համատեղ անցկացրած 4-ամյա երկրաֆիզիկական ուսումնասիրության արդյունքում: Կորած քաղաքի ավերակները հայտանբերվել են Միջերկրական ծովի 10 մետր խորություններում` Ալեքսանդրիայի մոտակայքում:
13-ամյա պեղումների արդյունքում արված նոր հայտնաբերումները ցույց են տալիս, որ քաղաքը միջազգային առևտրի հանգույց լինելուց բացի նաև հոգևոր կենտրոն է եղել:
















