Իսրայելում հիվանդը ջութակ է նվագել գլխուղեղի վիրահատության ընթացքում (տեսանյութ)

11:46 • 11.09.14

Լիտվացի ջութակահարուհի Նաոմի Էլիշուվն Իսրայելում գլխուղեղի վիրահատության է ենթարկվել, որի ընթացքում ջութակով նվագել է Մոցարտի ստեղծագործությունները, գրում է РИА Новости-ն։

 

Ջութակահարուհին 20 տարի տառապել է ձեռքերի դողից (տրեմոր), ինչը բարդացրել է նրա կյանքը և խոչընդոտել ջութակ նվագելուն։ Էլիշուվը վիրահատվել է Իսրայելում, որտեղ տեղային անզգայնացմամբ նրա գլխուղեղում փոխպատվաստվել է 1.3 մմ երկարությամբ էլեկտրաստիմուլյատոր։

 

«Ստիմուլյատորի տեղադրման համար մեզ պահանջվել է հիվանդի ակտիվ աջակցությունը, այդ պատճառով էլ մենք խնդրեցինք նրան ջութակ նվագել։ Երբ մենք ակտիվացրինք էլեկտրոդն անհրաժեշտ տեղում, Էլիշուվը սկսեց նվագել Մոցարտ, սակայն արդեն առանց տրեմորի»,- պատմել է առաջատար նեյրովիրաբույժ Իզչակ Ֆրիդը։


Բժիշկների խոսքերով՝ ջութակահարուհին կրկին կարող է ելույթ ունենալ հանդիսատեսի առաջ։


 

Իսրայելում հիվանդը ջութակ է նվագել գլխուղեղի վիրահատության ընթացքում (տեսանյութ)