Ղազախստանում ոստիկաններին կարգելվի մահակով մեքենա կանգնեցնել

17:59 • 11.09.14

Ղազախստանում ոստիկաններին կտրուկ կարգելեն մեքենաներ կանգնեցնել մահակներով, հայտնում է «Газета.Ru»-ն:

 

Ըստ այդ երկրի վարչապետի գրասենյակից ստացված տեղեկության՝ 2017-ից սկսած ոստիկանները Ղազախստանում կդադարեն մահակներ օգտագործել իրենց աշխատանքը կատարելիս:

 

Սա տեղի կունենա իրավապահ մարմինների համակարգում «ավտոմատ պարեկավորման մեթոդի» անցման շրջանակներում:

 

Անցած տարվանից Ղազախստանում պարզեցվել է ճանապարհային ոստիկանությունը: