ԱՄՆ-ի պետքարտուղարը վաղը կայցելի Թուրքիա

18:00 • 11.09.14

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին վաղը կայցելի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, հայտնում է Hurriyet-ը:

 

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Քերին Թուրքիա է ժամանելու անմիջապես Իրաքից և Անկարայում «կարևոր հանդիպումներ» է ունենալու: Հայտնի է, որ նա հանդիպելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Ահմեթ Դավութօղլուին, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:

 

Ավելի վաղ Թուրքիա էր այցելել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգլը:

 

Նշվում է, որ այս այցը համընկել է Սաուդյան Արաբիայում՝ Ջիդդայում կայացած հանդիպմանը, որտեղ 11 պետություններ հավաքվել են՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կոալիցիա կազմելու մտադրությամբ:

 

ԱՄՆ-ն Թուրքիայի հետ քննարկում է ԻՊ-ի դեմ այդ երկրի ջանքերի մոդելը: