Մինսկն ու Մոսկվան միացյալ վիզայի ներդրման ուղղությամբ աշխատանքներ չեն տանում. Բելառուսի ԱԳՆ
Մինսկն ու Մոսկվան միացյալ վիզա ներդնելու ուղղությամբ բանակցություններ չեն վարում, հայտարարել է Բելառուսի ԱԳՆ լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Միրոնչիկը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ հայտարարությունը հնչել է միութենական պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտայի հայտարարությանն ի պատասխան, որն ասել էր, որ միութենական պետության համար միացյալ վիզայի շուրջ աշխատանքներ են տարվում:
Ավելի վաղ Ռապոտան հայտարարել էր, որ երկու երկրները պատրաստվում են շենգենյան վիզայի նմանությամբ վիզա ներդնել, և երկրների ԱԳՆ-ում այդ հարցի շուրջ խորհրդատվություններ են անցկացվել:
Բելառուսի ԱԳՆ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ հարցի շուրջ նոր ռուս- բելառուսական բանակցություններ չեն տարվում:










