ԼՂՀ արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Բասկերի երկիր

19:11 • 11.09.14

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Բասկերի երկրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության Թվիթերի պաշտոնական միկրոբլոգը:

 

Կարեն Միրզոյանն արդեն հանդիպել է Գիպուզկո նահանգի նահանգապետի հետ:


Առաջիկայում սպասվում են ԼՂՀ ԱԳ նախարարի հանդիպումները նահանգի այլ պաշտոնատար անձանց հետ: