Nokia հեռախոսներ այլևս չեն լինի. Microsoft-ը որոշել է հրաժարվել բրենդից

12:00 • 11.09.14

Ամերիկյան Microsoft ընկերությունը մտադիր է հրաժարվել Nokia ապրանքանիշի բջջային հեռախոսներից ու սմարթֆոններից: Անցյալում այդ ապրանքանիշի անվան տակ թողարկված գաջեթներն այժմ կոչվելու են Microsoft Mobile, գրում է rg.ru-ն:

 

Ընդ որում՝ Lumia սմարթֆոնների շարքի անվանումը Microsoft ընկերությունը մտադիր է թողնել շուկայում: Կարելի է նկատել, որ ընկերության պաշտոնական կայքում այլևս Nokia ապրանքանիշի մասին որևէ հիշեցում չկա: Հիշեցնենք, որ 2013-ին Nokia-ն իր բջջայինների արտադրությունը 5,44 միլիարդ եվրոյով վաճառել էր Microsoft ընկերությանը:

 

2014-ի ապրիլին Microsoft-ը հայտարարել է նոր բրենդի մշակման մասին, որի անվան տակ կթողարկվեն նոր ստորաբաժանման սմարթֆոններն ու պլանշետները: Երկու օր առաջ էլ հայտնի է դարձել Microsoft-ի՝ օպերացիոն համակարգերի համար Windows Phone անվանումից հրաժարվելու մտադրության մասին: The Verge-ի տվյալներով՝ նոր HTC ONE M8 սմարթֆոնը կառավարվելու է Windows օպերացիոն համակարգով՝ առանց Phone-ի:

 

 

 

Nokia հեռախոսներ այլևս չեն լինի. Microsoft-ը որոշել է հրաժարվել բրենդից