«Одноклассники»-ի օգտատեր Հասմիկ Հակոբյանը, ով սոցցանցից 1 մլն ռուբլի էր պահանջում, հետ է վերցրել հայցը

17:18 • 11.09.14

«Одноклассники» սոցիալական ցանցի օգտատեր Հասմիկ Հակոբյանը հինգշաբթի հետ է վերցրել հայցը, որն ավելի վաղ ներկայացրել էր՝ իր էջում վիրավորական մեկնաբանությունների պատճառով, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Դատավոր Բորիս Ուդովը, ով քննում էր գործը, դադարեցրել է այն Հակոբյանի գրավոր հայտարարության հիման վրա: Ինքը՝ հայցվորը, ինչպես և նրա ներկայացուցիչները, չեն եկել նիստին:

 

Իր հայտարարության մեջ նա նաև նշել է հայցից հրաժարվելու պատճառը, սակայն ընդգծել է, որ գիտակցում է հետևանքները, որոնցից ամենակարևորն այն է, որ երկրորդ անգամ միևնույն հայցով նա չի կարող դիմել դատարան:

 

Իր բողոքում 56-ամյա հայցվորը նշել էր, որ անհայտ անձը վիրավորական մեկնաբանություն է թողել իր անձնական էջում գտնվող լուսանկարի տակ, ինչի առնչությամբ նա դիմել էր սոցցանցին՝ խնդրելով պարզել, թե ով է գրողը, սակայն մերժում ստացել: Հակոբյանը նաև դիմել էր ոստիկանություն, սակայն նրա դիմումը կրկին չէր ընդունվել:

 

Հայցվորն «Одноклассники»-ից պահանջում էր 1 միլիոն ռուբլի՝ որպես բարոյական փոխհատուցում: