Երկիր մոլորակի օզոնային շերտը կվերականգնվի մինչև դարի կեսը. ՄԱԿ
Մի շարք քիմիական նյութերից հրաժարվելու դեպքում առաջիկա տասնամյակներում տեղի կունենա Երկրի օզոնային շերտի վերականգնում, գրում է korrespondent.net-ը:
ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետազոտության համաձայն՝ գիտնականներն առաջին անգամ օզոնային շերտի վերականգնում են արձանագրել: Եվ մինչև դարի կեսը շերտը կվերականգնվի:
Նշված ձեռքբերումը հնարավոր է դարձել 1987-ի Մոնրեալի արձանագրության շնորհիվ, որը համարվում է օզոնային շերտի պաշտպանությանն ուղղված ամենաարդյունավետ միջազգային փաստաթուղթը: Դրանով հնարավոր էր դարձել 100 տեսակ քիմիական նյութերի կիրառման արգելումը: Օզոնային շերտը Երկիրը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից, որն իր հերթին մի շարք ուռուցքային հիվանդությունների հիմնական պատճառն է:
ՄԱԿ-ում կարծում են, որ մինչև 2030-ը Մոնրեալի արձանագրությունը կօգնի կանխել մաշկի քաղցկեղի երկու միլիոն դեպք:










