Քնաբեր դեղամիջոցների չարաշահումը նպաստում է Ալցհեյմերի հիվանդության առաջացմանը

21:01 • 11.09.14

Քնաբեր դեղամիջոցները, որոնց օգտագործումը խիստ տարածված է աշխարհում, կարող է մարդկանց մոտ ուղեղի թերզարգացում առաջացնել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Daily Mail-ին:

 

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ բենզոդիազեպին պարունակող դեղամիջոցները կրկնակի անգամ մեծացնում են Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկային գործոնը: Այս կապակցությամբ բժիշկներն իրենց  հիվանդներին խնդրում են այդ միջոցները 3 ամսից ավել չօգտագործել:

 

Սոֆի Բիյոտի դե Գաժի ղեկավարած գիտնականների խումբը հետազոտել է 8980 մարդու, որոնցից 1796-ը Ալցհեյմերի հիվանդությամբ է տառապել: Արդյունքները ցույց են տվել, որ քնաբեր ընդունած հիվանդների մոտ 51% -ով ավելի բարձր է եղել հիվանդության հայտնաբերման ռիսկային գործոնը:
 

Քնաբեր դեղամիջոցների չարաշահումը նպաստում է Ալցհեյմերի հիվանդության առաջացմանը