Ղրիմում Ռուսաստանի անձնագիր է ստացել բնակչության 98%-ը
Ղրիմի բնակչության 98%-ը ռուսաստանյան անձնագրեր է ստացել: Ինչպես հայտնում է «Газета.Ru»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տարածաշրջանային վարչության պետ Պյոտր Յարոշը:
Նա նկատել է, որ Ղրիմի բնակչության քաղաքացիության հարցը գրեթե լուծված է:
Յարոշն ասել է, թե մնացել է ընդամենը բնակիչների 2%, որոնց ռուսաստանյան անձնագիր է հասնում, սակայն տարբեր պատճառներով նրանք դեռ չեն դիմել Միգրացիոն ծառայությանը: Այս հարցը նախատեսվում է լուծել մինչև անցումային շրջանի ավարտը:
Ռուսաստանի կազմ Ղրիմի ինտեգրման անցումային շրջան է սահմանված մինչև 2015-ի հունվարը:










