Startup Viro-ն կներկայացնի լիցքավորման անհրաժեշտություն չունեցող նոր սմարթֆոնը

22:41 • 11.09.14

Startup Viro-ն պլանավորում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ին ներկայացնել լիցքավորման անհրաժեշտություն չունեցող նոր սմարթֆոնը: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով CNews-ին:


Ինչպես նշված է նախագծի ֆեյսբուքյան էջում՝ սմարթֆոնը կհամալրվի 2 օպերացիոն համակարգով, որոնցից մեկը կլինի Android-ը, իսկ երկրորդն առայժմ չի բացահայտվում, հնարավոր է՝ այն Viro-ի ստեղծած նոր համակարգը լինի:


Հայտնի է նաև, որ Viro-ն կհամալրվի Qualcomm Snapdragon 810 պրոցեսորով և 5.2 դույմ անկյունագծով էկրանով՝ Full HD հնարավորությամբ, Gorilla Glass 3 պաշտպանիչ ապակիով: Ընկերությունում պարզաբանել են, որ ավելի բարձ QHD հնարավորություն չեն կիրառել, քանի որ այն 40%-ով կավելացներ էներգիայի ծախսերը:


Բացի այդ՝ սմարթֆոնի հինական տեսախցիկը 20.7 MP, իսկ հետևի տեսախցիկը՝ 8 MP կետայնության հնարավորություն կունենա: Այն կհամալրվի նաև 3D ձայանային հնարավորության 2 ստերեոբարձրախոսով:
 

Startup Viro-ն կներկայացնի լիցքավորման անհրաժեշտություն չունեցող նոր սմարթֆոնը