Երկիր մոլորակին է մոտենում 2012-ից ի վեր ամենահզոր արևային փոթորիկը
Արեգակի մակերևույթին տեղի է ունեցել 2012-ից ի վեր ամենահզոր բռնկումը, և այժմ արևային փոթորիկը մոտենում է Երկիր մոլորակին, հայտնում է Associated Press գործակալությունը:
Նշվում է, որ փոթորիկը, մոտենալով Երկրին, կկորցնի իր հզորությունը:
Բռնկումը տեղի է ունեցել այսօր` սեպտեմբերի 11-ին, և դրա հետևանքով դուրս նետված պլազմային ամպը թռչում է մեր մոլորակի ուղղությամբ ժամում 4,02 միլիոն կմ արագությամբ և կարող է հասնել արդեն սեպտեմբերի 12-ի առավոտյան, փոխանցում է lenta.ru-ն:
Ինչպես հայտնել է Տիեզերքում եղանակի կանխատեսման ամերիկյան կենտրոնի նախագահ Թոմ Բերգերը, վտանգավոր մասնիկների մեծ մասը կանցնեն Երկրի կողքով:










