Խնդրում եմ` եզդիներին օգնելու նպատակով գումարները չուղարկել ո՛չ Իրաք, ո՛չ էլ Քրդստան, դա իրենց չի հասնում. Ազիզ Թամոյան
Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին չգիտի, թե որքան գումար է հավաքվել այն հաշվեհամարին, որ բացվել է եզդիներին աջակցելու նպատակով գումար փոխանցելու համար:
«Մի տասը օր կսպասենք, դրանից հետո կստուգենք, թե որքան գումար կա հավաքված»,-ասաց Ազիզ Թամոյանը՝ նշելով, թե հավաքված գումարներն ուղարկելու են Իրաքի հյուսիսային մասում գտնվող եզդիների սրբավայր՝ Լալիշ:
«Ուղղակի խնդրում և բոլորին կոչ եմ անում՝ եթե ցանկանում են օգնել եզդի ժողովրդին, այդ գումարները չուղարկել ո՛չ Քրդստան, և ո՛չ էլ Իրաք, քանի որ նրանք այդ գումարները յուրացնում են և չեն փոխանցում եզդիներին»,-ասաց Ազիզ Թամոյանը:
Հիշեցնենք, որ Իրաքում գտնվող եզդի ժողովրդին օգնելու նպատակով հաշվեհամար է բացվել, որին գումար փոխանցելու կոչով հանդես եկավ նաև Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:










