Vertu-ն 800 դոլար արժողությամբ ականջակալներ է թողարկել
Vertu բրիտանական ընկերությունն առաջին անգամ աուդիո աքսեսուարներ, ականջակալներ և անլար բարձրախոս է թողարկել, գրում է lenta.ru-ն:
Ավելի վաղ ընկերությունը թանկարժեք բջջային հեռախոսների վաճառքով էր զբաղվում:
Նոր սարքերը պատրաստվել են Bang & Olufsen ընկերության հետ համատեղ: Ականջակալները պատրաստված են ավիացիոն ալյումինից` արտադրանքի թեթևության և ամրության նպատակով, և ունեն ծալովի կառուցվածք: Ընտրվել է փակ ակուստիկ սխեմա պասիվ ձայնամեկուսացման համար: Ականջակալների ներքին հատվածը կրկնում է կրողի ականջի արտաքին կառուցվածքը՝ առավել հարմարավետության համար: Այն արժե 800 դոլար:










