«Իսլամական պետության» անդամների թիվը տատանվում է 20.000-ից 31.500-ի միջև. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալություն

10:10 • 12.09.14

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գործակալության համաձայն՝ Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների թիվը տատանվում է 20.000-ից 31.500-ի միջև, գրում է Daily Mail-ը: Նախկինում նրանք գտնում էին, որ խմբավորման անդամների թիվը հասնում է 10.000-ի:

 

Բացի այդ, նախկինում ԿՀԳ-ն կանխատեսում էր, որ ԱՄՆ-ից ժամանած ահաբեկիչների թիվը 1.000 է, սակայն իրականում նրանք 2.000-ն են: Նշվում է, որ Արևմուտքից և ամբողջ աշխարհի մոտ 80 երկրներից ժամանած ահաբեկիչների թիվը 15.000 է:

 

ԿՀԳ-ի մամուլի խոսնակ Թոդ Իբիցը նշել է, որ այդ տվյալները կարևոր նշանակություն ունեն հակառակորդի ուժի և կարողությունների գնահատման հարցում:

 Նշենք, որ խմբավորումն Իրաքում զգալի տարածքներ է գրավել:

Swollen ranks: A resident of Tabqa city touring the streets on a motorcycle waves an Islamist flag in celebration after Islamic State militants took over Tabqa air base, in nearby Raqqa city August 24, 2014

Joined by foreign fighters: A fighter of the Islamic State of Iraq and the Levant (ISIL or ISIS) holds an ISIL flag and a weapon on a street in the city of Mosul, June 23, 2014

Divergent groups: Iraqi Shiite militia fighters hold the Islamic State flag as they celebrate after breaking the siege of Amerli by Islamic State militants, September 1, 2014

Leader: A man purported to be the reclusive leader of the militant Islamic State Abu Bakr al-Baghdadi has made what would be his first public appearance at a mosque in the center of Iraq's second city, Mosul, according to a video recording posted on the Internet on July 5, 2014