Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրինա Ռոդնինային՝ հոբելյանի առթիվ

11:53 • 12.09.14

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինային՝ հոբելյանի առթիվ, տեղեկացնում է նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը:


Ուղերձում ասվում է.


«Հարգելի Իրինա Կոնստանտինի,


Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ:


Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք, սեր, ընտանեկան բարօրություն և ներդաշնակություն: Թող Ձեր կյանքում միշտ տիրի տոնական տրամադրությունը:


Ձեր յուրօրինակ սպորտային կարիերան փառավոր հաղթանակների պատմություն է, որոնք մինչև այժմ հիացնում են երկրպագուների մեծ լսարանին:


Դուք, իրավամբ, արժանացել եք խորհրդային և ռուսաստանյան գեղասահքի խորհրդանիշի կարգավիճակին և համաշխարհային սպորտային ասպարեզում անվերապահ ճանաչման:


Չսահմանափակվելով միայն սպորտային հաղթանակներով՝ Դուք նվիրեցիք Ձեզ նոր կոչմանը՝ սոցիալական և նորմատիվ աշխատանքին, որը մոտեցնում է սպորտը մարդկանց:


Ես ուրախ եմ, որ Երևանում գեղասահքի նոր դպրոցի բացումը, որի հիմնարկեքի արարողությանը Դուք անձամբ ներկա էիք, նոր թափ կհաղորդի այդ սպորտաձևի զարգացմանը մեր երկրում:


Հարգելի Իրինա Կոնստանտինի, մաղթում եմ Ձեզ նոր հաղթանակներ Ձեր բոլոր ձեռնարկումներում»։