Իլհամ Ալիևին ատրճանակ են նվիրել

09:49 • 12.09.14

Պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի ժամանակ, որն ընթանում է Բաքվում սեպտեմբերի 11-13-ը, երկրի նախագահ Իլհամ Ալիևին ատրճանակ են նվիրել, հայտնում է haqqin.az-ը:

 

Համաձայն տեղեկությունների՝ Ադրբեջանի նախագահին նվիրել են ամենաժամանակակից ատրճանակներից մեկը, որն արտադրվել է երկրի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարաններից մեկում: