Ռուսաստանը Բաքվում ներկայացրել է իր «Ալիգատոր» ուղղաթիռները
Ադրբեջանում սեպտեմբերի 11-13-ն ընթացող ADEX-2014 միջազգային ցուցահանդեսում ռուսական «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը ներկայացրել է իր նորագույն մշակումն ուղղաթիռաշինության ոլորտում` հետախուզական-հարվածային Ka-52 «Ալիգատոր» ուղղաթիռները, հայտնում է ДНИ.ru-ն:
««Ալիգատոր» ուղղաթիռը մեր հպարտության առարկան է: Այս յուրահատուկ ուղղաթիռի ստեղծման համար օգտագործվել են ռուսական ավիաշինության առավել առաջատար տեխնոլոգիաները»,- ասել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ադրբեջանի շուկա է մատակարարում ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ուղղաթիռներ: Այդ պատճառով էլ կարելի է խոսել ռուսական նաև այս նորույթի մատակարարման հնարավորության մասին, ենթադրում է աղբյուրը:










