Հանրապետությունում առաջին ութ ամիսներին գրանցվել է 27.338 ծնունդ, որից 14.657-ը՝ Երևանում
Հանրապետությունում առաջին ութ ամսիներին (հունվարից-օգոստոս) գրանցվել է 27.338 ծնունդ, որից 14.657-ը՝ Երևանում:
«Արմենպրես»-ին ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, ընթացիկ տարում 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվն ավելացել է 920-ով:
Օգոստոսին Հայաստանում ծնվել է 4.179 երեխա, 2.282-ը՝ մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ ծնունդները գրանցվել են Շիրակում, Լոռիում, Տավուշում և Կոտայքում:










