Մարտական դելֆինների պատրաստող Ղրիմի օկեանարիումն անցել է ՌԴ-ի ՊՆ-ի ենթակայությանը

19:04 • 12.09.14

Ղրիմի պետական օկեանարիումը, որտեղ մարտական դելֆինների են նախապատրաստում, ամբողջությամբ անցել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ենթակայությանը: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով Սևաստոպոլի նահանգապետի պաշտոնակատար Սերգեյ Մենյալոյին:

Պաշտոնյան տեղեկացրել է, որ այժմ քաղաքը որևէ իրավասություն չունի օկեանարիումի նկատմամբ, իսկ այնտեղի չորս դելֆինին տեղափոխել են թերապևտիկ ոլորտ. նրանք երեխաներին օգնում են լուրջ հոգեբանական խնդիրներ հղթահարել:

Նախկինում օկեանարիումի դելֆիններն ու ծովախոզուկները մարզվում էին խորհրդային ծրագրերով և «աշխատում» Ուկրաինայի ռազմածովային ուժերում:

Այսօր աշխարհում ընդամենը երկու նման կենտրոն կա, մեկը՝ Սան Դիեգոյում, մյուսը՝ Սևաստոպոլում: