ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգում ձյուն է տեղացել (լուսանկարներ)

14:19 • 12.09.14

Ամերիկյան Հարավային Դակոտա նահանգում սեպտեմբերին անսպասելի ձյուն է տեղացել` ամբողջությամբ կաթվածահար անելով երթևեկությունը, գրում է ДНИ.ru-ն:

 

Ինչպես նշում են օդերևութաբանները, նման եղանակային պայմաններ չեն գրանցվել այս նահանգում նախանցած դարից ի վեր: Վերջին անգամ սեպտեմբերին այստեղ ձյուն է տեղացել գրեթե 200 տարի առաջ:

 

Քանի որ ձյան տեսքով տեղումները շարունակվում են, իշխանությունները որոշել են փակել տեղական և դաշնային նշանակության ճանապարհները: Ձնմաքրման տեխնիկան, որը բացարձակ պատրաստ չէ ձմեռային սեզոնին, չի հասցնում մաքրել նման մեծ քանակությամբ տեղումները:

 

Կոմունալ ծառայություններն անհանգստանում են, որ ձյան ծանրության պատճառով կարող են ծառեր կոտրվել:

 

Տեղացիները չէին սպասում ձմռան վաղ գալուն: Յուրաքանչյուր փողոցում տասնյակ ձնեմարդեր են կանգնեցվել՝ տխուր դեմքերով:

Snow

Snow

Snow

Snow

Snow

Snow

Snow

Snow

Snow

Snow

Snow

Snow

Snow