Ադրբեջանի իշխանությունները պոռնոսկանդալի «զոհ» դարձած ընդդիմադրին արտաքսել են երկրից

10:28 • 12.09.14

Ադրբեջանում պոռնոսկանդալի «զոհ» դարձած ընդդիմադիր, ԱՄՆ քաղաքացի Սայիդ Նուրին արտաքսվել է երկրից, այս մասին Facebook սոցցանցում նշել է ինքը՝ Սայիդը, գրում է haqqin.az-ը:

 

Նա նաև նշել է, որ իրեն հասկացրել են, որ ինքն այլևս երբեք հետ չի վերադառնալու:

 

Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների ինտիմ կյանքը շարունակում է քաղաքական շահարկումների նյութ լինել՝ տեղիք տալով պոռնոսկանդալների:

 

Խադիջա Իսմաիլովայից և Քամալա Բանյանյարլըից հետո հանրայնացվել էր Սայիդ Նուրիի ինտիմ կյանքը. նա ևս գաղտնի նկարահանման զոհ է դարձել, այն էլ՝ սեփական ննջասենյակում: