Օսկար Պիստորիուսի դատավճիռը կայացրել է ՀԱՀ-ի առաջին սևամորթ կին դատավորը (լուսանկարներ)

09:40 • 12.09.14

Պարալիմպիկ խաղերի վեցակի չեմպիոն Օսկար Պիստորիուսի դատավճիռը կայացրել է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ կին դատավոր Թոկոզիլե Մասիպան, գրում է Daily Mail-ը: Ըստ դատարանի վճռի՝ Օսկար Պիստորիուսը 25 տարվա ազատազրման է դատապարտվել:

 

Հիշեցնենք, որ մարզիկին մեղադրում էին իր ընկերուհու՝ 1983-ին ծնված Ռիվա Ստենկամպի սպանության համար, մինչդեռ նա պնդում է, որ սպանությունը կանխամտածված չի եղել: Նա պարզապես ընկերուհուն շփոթել է ավազակի հետ:

Կնոջ վրա նա կրակել է, երբ վերջինս գտնվել է լոգարանում, ապա նրա մարմինը քարշ է տվել ննջարան և բեյսբոլի մահակով սպանել նրան:

 

Դատավոր Թոկոզիլե Մասիպան առաջին սևամորթ կին դատավորն է ՀԱՀ-ում, ով 6 ամիս քննել է այդ գործը: Նա հայտնի է իր անաչառ և սառը դատողությամբ, ինչպես նաև փաստերի հիանալի վերլուծությամբ:

 

Դատավոր Թոկոզիլեն հատուկ ուշադրություն է դարձնում կանանց նկատմամբ բռնությանը: Նախկինում նա դաժան բռնաբարության գործով 250 տարվա ազատազրկման է դատապարտել բռնաբարին, իսկ մեկ այլ դեպքում էլ կնոջը սպանած ոստիկանին դատապարտել է ցմահ ազատազրկման:

 

Թոկոզիլեն, լինելով միակ սևամորթ կինը, ով դատավոր է աշխատում հետգաղութարար Հարավաֆրիկյան Հանրապետությունում, դարձել է արդարադատության խորհրդանիշ և դրական օրինակ է ծառայում երիտասարդ սևամորթ կանանց համար:

Verdict: The eyes of the world have today turned on Judge Thokozile Masipa as she delivers her long-awaited verdict in the Oscar Pistorius murder trial - a decision that could see the athlete jailed for 25 years

Judgement day: Oscar Pistorius arrives at court in Pretoria for the long-awaited verdict in his murder trial over the Valentine's Day shooting of his girlfriend Reeva Steenkamp

Trial: Throughout the six month trial, Masipa has sat on a dais rarely interrupting the drama unfolding below as the prosecutor sought to prove that the Olympic athlete murdered girlfriend Reeva Steenkamp and defense lawyers argued that the shooting was a terrible mistake

Glamorous couple: Oscar Pistorius with Reeva Steenkamp at the Feather Awards in Johannesburg, South Africa, in November 2012, three months before he killed her